Ավանեսյանն ակնարկում է, որ չպատվաստված քաղաքացիների համար սահմանափակումներ կլինեն

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Ա․ Ավանեսյանը 2021 թ․ մայիսի 2-ին ՀՀ կառավարության կայքին տրված հարցազրույցի ընթացքում հնչեցրել է ՀՀ օրենսդրությանը հակասող արտահայտություններ, որոնք պատշաճ գնահատականի չեն արժանացել պատկան մարմինների կողմից։

Մասնավորապես, հարցին, թե «Կա՞ վտանգ, որ ներկրված պատվաստանյութի ժամկետը կլրանա», Ա․ Ավանեսյանը պատասխանում է․ «Իհարկե, կա նման վտանգ, պետությունը ջանք է թափել, ֆինանսներ է հատկացրել և հնարավորություն է ընձեռել քաղաքացիներին անվճար կերպով պատվաստվել և պաշտպանվել, պաշտպանել իրենց կյանքն ու առողջությունը։ Իհարկե մենք չենք կարող ստիպողաբար մարդկանց պատվաստել, բայց ասեմ, որ այլ երկրներում, այն երկրերում որոնք բավական բարձր ցուցանիշ ունեն պատվաստման՝ շատ ավելի կոշտ մեթոդների են դիմում և, օրինակ, գուցե հետագայում այն քաղաքացիները, ովքեր որ պատվաստված չեն՝ ԵՐԿԻՐԸ ԼՔԵԼՈՒ, ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆԱՆ, ՈՒՆԵՆԱՆ ԽՆԴԻՐ ԲՈՒԺՎԵԼՈՒ, չէ ՞որ պետությունն ահռելի ռեսուրսներ է ծախսում նաև հիվանդների բուժման վրա։ Եվ եթե կա դարմանը, ինչո՞ւ պիտի նաև կրկնակի ծախսեր կատարվեն»։

https://youtu.be/m12cyJTLpyk?t=213

Սա խոսում է իրավաբանական կրթություն ունեցող Ա․Ավանեսյանի կամ տգիտության, կամ ակնհայտ ապօրինի մտքերի մասին։

Հիշեցնում ենք Ա․Ավանեսյանին, որ իր մտքի թռիչքները հակասում են՝

  1. ՀՀ սահմանադրության հոդված 34–ին. «Յուրաքանչյուր ոք ունի առողջության պահպանման իրավունք»։
  2. ՀՀ սահմանադրության հոդված 40-ի 2–րդ կետին․ «Յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք»
  3. ՀՀ սահմանադրության հոդված 40-ի 3–րդ կետին․ «Յուրաքանչյուր քաղաքացի և Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունք»։
  4. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի հոդված 13-ին․ «Յուրաքանչյուր ոք․․․ ունի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք»։

Հրավիրում ենք ՀՀ նախագահի աշխատակազմ/ Office of the President of the Republic of Armenia ի, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia , Փաստաբանների Պալատ և այլ պատկան մարմինների ուշադրությունը Ա․Ավանեսյանի ՀՀ օրենսդրությանը հակասող հայտարարություններին։

Հ․Գ․ ՀՀ–ում պատվաստումները կամավոր են։

Արժանապատիվ բուժաշխատողների միություն