Հոսպիտալացված 11 երեխաներից 5-ն ապաքինվել և դուրս են գրվել

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ «Սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ «Ինֆեկցիոն hիվանդությունների ազգային կենտրոն» հոսպիտալացված 11 երեխաներից 5-ը դուրս են գրվել: Ստացիոնարում բուժումը դեռ շարունակում է 6 երեխա, որոնց վիճակը գնահատվում է բավարար:

Հիշեցնենք, որ նախօրեին հոսպիտալացվել են «Սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ (ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխում, որովայնում ցավեր) 11 երեխա: Երեխաներից 4-ն ընդունվել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ, ստանալով համապատասխան բուժում, տեղափոխվել են ինֆեկցիոն բաժանմունքներ:

Ընդհանուր հոսպիտալացված 11 երեխաներից 5-ն ապաքինվել և նույն օրը դուրս են գրվել: