Հանրայինը շարունակում է առավելություն տալ իշխող քաղաքական ուժին

Հանրային միջոցներով աշխատող Հանրային հեռուստաընկերությունը լուրերի հաղորդման ընթացքում քարոզարշավին տրամադրել է 28 րոպե 37 վայրկյան, որից՝

– «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը տրամադրվել է 5 րոպե 30 վայրկյան;

– «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 2 րոպե 40 վայրկյան;

– Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը՝ 1 րոպե 38 վայրկյան;

– «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքին՝ 2 րոպե 18 վայրկյան;

– «Հայաստան» դաշինքին՝ 4 րոպե 46 վայրկյան;

– «Հայոց հայրենիք» կուսակցությանը՝ 2 րոպե 30 վայրկյան;

– «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 1 րոպե 54 վայրկյան;

– «Հանրապետություն» կուսակցությանը՝   2 րոպե 50 վայրկյան;

– «Ազգային ժողովրդավարական բևեռին»՝ 3 րոպե 33 վայրկյան;

– «5165» ազգային պահպանողական շարժում կուսակցությանը՝ 2 րոպե 51 վայրկյան;

– «Վերելք» կուսակցությանը՝ 1 րոպե 16 վայրկյան;

– Հայ Ազգային Կոնգրեսին՝ 2 րոպե 28 վայրկյան;

– «Զարթոնք» կուսակությանը՝ 23 վայրկյան (կուսակցությունը փողոցում բուկլետներ է բաժանել)։

Փաստենք, որ Հանրային հեռուստաընկերությունը շարունակում է առավելություն տալ իշխող քաղաքական ուժին և առհասարակ անտեսում է ընտրություններին մասնակցող քաղաքական այլ ուժերի քարոզարշավը, չի ներկայացնում լուրերի հիմնական թողարկման ժամանակ։ Հարկատուների հաշվին աշխատող ընկերությունը քարոզարշավի երկու օրերի ընթացքում օբյեկտիվ չէ։

Ընտրությունների վերահսկման Կոմիտե

«Մեդիա պաշտպան» նախաձեռնություն