Հայաստանի 2-րդ և 3-րդ նախագահների հաղթանակը այս ընտրություններում ադրբեջանցիները համարում են իրենց համար ամենաանցանկալի սցենար․ Իրանագետ

Հայաստանի 2-րդ և 3-րդ նախագահների հաղթանակը այս ընտրություններում ադրբեջանցիները համարում են իրենց համար ամենաանցանկալի սցենար։

Քննարկումներում անգամ առաջարկում են ամեն ինչ անել, որպեսզի Փաշինյանը վերընտրվի։ Որպես հիմնավորում այդպիսի մոտեցման՝ նշում են իրենց համար խիստ կարևոր երկու գործոն`

  1. Փաշինյանը և իր թիմը հաշտվել են պարտության մտքի հետ և հրաժարվել են Արցախից՝ Արցախի հայությանը թողնելով ռուսների հույսին։
  2. Նույն մարդիկ ակտիվ աշխատանք են տանում սեփական քաղաքացիներին պարտության մտքի հետ հաշտեցնելու և Արցախը մոռանալ տալու ուղղությամբ։

 

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից։