Փաշինյանն աշխատանքային ժամին իրականացրել է նախընտրական քարոզչություն. Ընտրությունների վերահսկման կոմետե

Նիկոլ Փաշինյանը, փաստացի զբաղեցնելով քաղաքական պաշտոն, աշխատանքային ժամին իրականացրել է նախընտրական քարոզչություն. «Ընտրությունների վերահսկման կոմիտեն» կդիմի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Այս մասին «Ընտրությունների վերահսկման կոմետեն» տարածել է հայտարարություն։

«Ընտրությունների վերահսկման կոմետեի» կողմից համացանցի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել է, որ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, փաստացի զբաղեցնելով քաղաքական պաշտոն, աշխատանքային ժամին իրականացրել է նախընտրական քարոզչություն։ Այդ գործունեությանը մասնակցել են նույն կուսակցության պատգամավորի թեկնածուներ Արսեն Թորոսյանը եւ Գարիկ Սարգսյանը, որոնք նույնպես հանդիսանում են քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք։

Դա ոչ միայն հակասում է ընտրական իրավունքի եւ հանրային ծառայության սկզբունքներին, այլեւ ուղիղ խախտում է պաշտոնատար անձանց էթիկայի կանոնները։ Այս կապակցությամբ Ընտրությունների վերահսկմսն կոմիտեն պատրաստվում է նշված անձանց պատասխանատվության ենթարկելու հարցով դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ որպես պաշտոնատար անձանց էթիկայի հարցերով իրավասու պետական մարմնի»,- նշվում է հայտարարության մեջ։