Սամվել Ֆարմանյանը Սերժ Սարգսյանի ձեռագրով փաստաթուղթ է հրապարակել

Քաղաքական, հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է Շուշիի մասին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթներից մեկի տեքստը, որի վրա վերջինս իր ձեռագրով շտկումներ է արել։

«Իմ անձնական մե՜ծ արխիվից է: Նախագահ Սերժ Սարգսյանի ձեռագիրն է: Ավելացված բառերն էլ Շուշիի մասին են… Կարդացեք:

Հ.Գ. Պատմությունը դեռ գրվելու է: Լույսն ու ստվերը իրարից դեռ զատվելու են….»,-լուսանկարին կից գրել է Ֆարմանյանը։

 

Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան էջից։