Օրը ցերեկով Երևանի կենտրոնում մարդ են գնդակահարել (տեսանյութ)

Օրը ցերեկով Երևանի ամենակենտրոնում՝ Մոսկվա կինոթատրոնի հարևանությամբ մարդասպանություն է տեղի ունեցել։

Ոստիկանությունից հայտնեցին, որ այսօր՝ ժամը 10։58-ին ահազանգ են ստացել, որ Մոսկվա կինոթատրոնի մոտ մարդասպանություն է կատարվել։ Այս պահին օպերատիվ-քննչական խմբերը մեկնել են դեպքի վայր։

Ոստիկանությունից նշեցին, այս պահին այլ մանրամասներ դեպքի, տուժածների մասին ասել չեն կարող։

Տեսանյութը՝ 24.news-ի