Վանեցյանն էլ ուրշների պես ցանկացել է փոփոխություններ այս երկրում, ուրիշների նման ինքն էլ է խաբված եղել․ Սերժ Սարգսյանը՝ Արթուր Վանեցյանի հետ դաշինք կազմելու մասին

Ես Վանեցյանին չեմ ճանաչել անձամբ, մինչև 6-7 ամիս առաջ, բայց ես հեռակա ծանոթ եմ նրա կենսագրությանը, իր գործողություններին։ Շատ սուր միջոցառումներում օպեր աշխատող Վանեցյանը, բաժնի պետ Վանեցյանն իրեն դրևսորել է տղամարդու պես։ Մասիսում  «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Վանեցյանն էլ ուրշների պես ցանկացել է փոփոխություններ այս երկրում, ուրիշների նման ինքն էլ է խաբված եղել։ Բայց այդ մարդը աշխատեց մի տարուց ավել, հասկացավ, որ բոլորովին ուրշ միջավայր է ընկել։ Հիմա դա արժանի՞ք է, թե՞ չէ»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ ՀՀԿ-ի դաշինք կազմելուն։

Ավելին՝ տեսանյութում։