Կգործի նաև Բավրա-Նինոծմինդա անցակետը

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ որոշում է կայացվել, որ քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական Բագրատաշեն-Սադախլո անցակետի հետ մեկտեղ կգործի նաև Բավրա-Նինոծմինդա անցակետը։

Անցակետերը բաց են ամեն օր, ժամը՝ 10։00-20։00 ընկած ժամանակահատվածում։

Հիշեցնենք՝ հունիսի 1-ից Վրաստանը բացում է ցամաքային սահմանները։