Շուշիի գորգերի թանգարանի նմուշները Երևան հասցրած վարորդը

Վարդան Ասատրյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արմեն Խաչատրյան. վարորդը, ով նոյեմբերի 1-ի գիշերը, առանց մեքենայի լույսերի, որովհետև թշնամու կրակի տակ էր (Շուշի – Աղավնո ճանապարհի հատված, մոտ 40 կմ), Շուշիի գորգերի թանգարանի նմուշները, Շուշիից տեղափոխեց Երևանի Պատմության թանգարան և Ազգային պատկերասրահ: Մեքենայի մեջ կար մոտ 160 գորգ, կարպետ ու ասեղնագործություն, 30 հատ խեցեղեն և 50 գեղանկար: Տարհանման ժամանակ նմուշների հաշվառում չի արվել և այդ ամենը Արմենը տեղ էր հասցրել: Նման սովորական և ճիշտ հայերով մենք եղել եք, կանք ու կմնանք»: