Էս ընտրությունները լավի ու վատի ընտրություն չէ․ հող հանձնելու, թուրքի հետ քիրվայություն անողի մեջ է (տեսանյութ)

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը անդրադարձ է կատարել Հայաստանում տիրող վիճակին, քաղաքական օրակարգին, սահմանում տիրող իրավիճակին և Հայաստանի սուվերեն տարածքից 6 հայ զինվորի գերեվարման մասին։

Հովհաննես Սահակյանը նորից հիշեցրեց Արմեն Աշոտյանի կողմից կապիտուլյանտին բանավեճի հրավիրելու մասին և Հանրային հեռուստաընկերության եթերով թուրքական քարոզ իրականացնելու մասին։

Խոսվեց նաև ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հրաժարականի մասին, ինչպես նաև նախընտրական քարոզարշավի մանրամասներին․

«Էս ընտրությունները լավի ու վատի ընտրություն չէ, ծրագրային ոլորտների մասին չէ, ժողովուրդ, հող հանձնելու, թուրքի հետ քիրվայություն անողի մեջ է․․․ Ուշադիր նայեք ալիևի հետ ոնց է պասերով խաղում»,- հավելեց Սահակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում