Ստեփանակերտի Փիրումյան փողոցի բնակելի թաղամասում օձեր են հայտնաբերվել

Մայիսի 30-ին ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում օձի հայտնաբերման վերաբերյալ նույն փողոցից 2 կանչ է արձանագրվել: Հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։

Սողունները հայտնաբերվել են Ստեփանակերտ քաղաքի Փիրումյան փողոցի բնակելի թաղամասում: Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ հերթապահ խումբը:

Որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են սողուններին և տեղափոխել տարածք:
Ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ պայմանավորված ԱԻ պետական ծառայությունը հորդորում է բնակիչներին, լինել ուշադիր և ցանկացած սողուն նկատելու դեպքում՝ ձեռք չտալ և անհապաղ զանգահարել 911 ահազանգման կենտրոն: