Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է իրավաբան-գիտնականների, փաստաբանների, նախկին իրավապահների հետ

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է իրավաբան-գիտնականների, փաստաբանների, նախկին իրավապահների հետ:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Երևանում հանդիպել է իրավաբան-գիտնականների, փաստաբանների, նախկին իրավապահների հետ:

«Իրավական խնդիրները կարևոր է քննարկել այն մարդկանց հետ, ովքեր մտել են այս պայքարի մեջ։ Նախկինում կարծիք կար, որ լավ փաստաբանը նա է, ով կարողանում է պայմանավորվել դատախազի հետ։ Բայց հետո Հայաստանում ձևավորվեց այն դպրոցը, որտեղ լավ փաստաբանը նա է, ով կարողանում է պայքարել դատարանում»,-հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Անդրադառնալով իր և նախկին մի քանի պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործին՝ Ռոբերտ Քոչարյանն  ասել է՝ իրավախախտումներ շատ են։

«Իմ և մի քանի նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված, այսպես կոչված՝ մարտի 1-ի քրեական գործի շրջանակում թույլ տված իրավախախտումները շատ են։ Շատերը նույնիսկ չէի նկատում ՝ խախտո՞ւմ է, թե՝ ոչ։ Փաստաբաններս էին ֆիքսում։ Չեմ թաքցնում, մի պահ ինձ մոտ որոշակի հիասթափություն կար իավաբանությունից։ Դատական նիստերի ժամանակ իրարամերժ, բայց մյուս կողմից՝ նույն բանն էին խոսում և՛ դատախազը, և՛ փաստաբանները։ Ինձ համար հայտնագործություն էր սա, ես զարմանում էի, որ սա գիտություն են անվանում։ Սա շատ ճկուն գիտություն է»,-նշել է նա։