Միասին կկառուցենք Նախիջևանի երկաթուղային ճանապարհը. թուրք նախարարն՝ Ալիևի հետ հանդիպմանը

Ադրբեջանում երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարաիսմայիլօղլուն հայտարարել է, որ «իրենք նույնպես աշխատում են երկաթուղու հարցի շուրջ»:

Ինչպես փոխանցում է Minval.az-ը, թուրք նախարարն ընդգծել է, որ իրենք ավարտել են իրենց նախագծերը Նախիջևանի և Կարսի միջև, Կարսի և Արալիկ-Դիլուջուի միջև:

«Միասին կիրականացնենք այդ երկաթուղային ճանապարհի՝ Նախիջևանի տարածքով նոր միջանցքի կառուցումը»,- ասել է թուրք պաշտոնյան: