Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 81 նոր դեպք. 4 քաղաքացի մահացել է

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 81 նոր դեպք. 4 քաղաքացի մահացել է

Երեկ կատարվել է 2771 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 81 նոր դեպք: Այս մասին հայտնում են  ՀՀ Առողջապահության նախարարությունից:
Մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222636 դեպք, որոնցից 212981-ն` առողջացած, 4432-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4142 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1081305 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2771 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 81 նոր դեպք: Ունենք 229 առողջացած և 4 մահվան դեպք: