Ընտրությունները Հայոց պետականության համար վճռական ճակատամարտն են (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

Ալիևը երեկ կրկին սպառնաց ոչնչացնել հայերիս ու մեր պետությունը՝ շեշտելով, որ հայերն արժանի չեն պետականություն ունենալուն։ Մինչդեռ համայնքների բնակիչների հետ հանդիպումների ժամանակ ժպ-ն հերթական հակահայկական մտքերով քարոզարշավ էր իրականացնում՝ հայտարարելով՝ կապ չունի, թե որտեղով է անցնում Արարատի և Նախիջևանի, Մեղրիի և Նախիջևանի, Ջերմուկի և Ադրբեջանի սահմանը։ Դիմելով Շուռնուխի համար մտահոգներին՝ նա ասաց․ «Սյունիքում սերունդ է մեծացել, որը չի տեսել, որ էդտեղ Ադրբեջան է եղել»։

Խոսրով Հարությունյանն անդրադարձավ Փաշինյանի այդ հայտարարություններին՝ խստորեն քննադատելով դրանք որպես հակահայկական, Հայաստանի ինքնիշխանությունը ոչնչացնելուն լծված իշխանազավթիչների հայտարարություններ։

Նախկին վարչապետն անդրադարձավ վարչապետի ժպ-ի այսպես ասած փոխշահավետ պլանին, ըստ որի առաջարկվում է Սոթք-Խոզնավար հատվածում միջազգային դիտորների տեղակայել։ Միևնույն ժամանակ վարչապետի ժպ-ն իր թիմով լծվել է քննադատելու ՀԱՊԿ-ին՝ մեղադրելով դանդաղկոտության մեջ և սպառնալով դիմել ՄԱԿ անվտանգության խորհրդին։ Խոսրով Հարությունյանի դիտարկմամբ՝ անվտանգության խորհրդի անդամ է նաև Թուրքիան և այդ առաջարկով ուղիղ ճանապարհ է բացվում Հայաստանում թուրքական խաղաղապահ զորքի տեղակայման համար։

Մանրամասները՝ տեսանյութում