Բանակում չծառայած վարչապետի պաշտոնակատարը, որը նաև մեր գերագույն հրամանատարն է, այսօր ասում է.․․

Տարիներ շարունակ հայ զինվորները Օմարի, Մռավի լեռան վրա սահման են պահել: Անպատկերացնելի դժվարությունների միջով անցնելով՝ զենք-զինամթերք, վառելիք, սնունդ, ջուր են հասցրել: Տասնյակ զոհեր ենք ունեցել, մեր բանակի հերոսական, փառավոր էջերն են գրվել: Բանակում չծառայած վարչապետի պաշտոնակատարը, որը նաև մեր գերագույն հրամանատարն է, այսօր ասում է. «Էդ սարի ծերին, որ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր»: Իսկ սարի ծերը մեր հայրենիքն է: Վաղը նորակոչիկների ծնողները, էս խոսքերից ոգեւորված, զինկոմի երեսին շպրտելու են՝ մենք սարերի ծերերին կանգնեցնելու երեխա չունենք:

Գերագույն հրամանատարը աշխարհին հրավիրում է, որ գան մեր սահմանին դիտորդություն անեն: Գրեթե բոլորին հրավիրել է Հայաստան: Ոչ ոք չի գալու, իսկ մեր սահմանը միայն մենք կարող ենք պաշտպանել:

 

Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից։