Նիկոլ, տեսնես հիմա քանի՞ հայ է պատրաստվում խմել աշխարհի ոչ թե բոլոր բոզերի, այլ հենց քո՛ կենացը, ընդ որում, Լֆիկի հնից մնացած կեղծված օղիով

ՀՀ գերագույն գլխավոր դավաճան, թշնամի, իրեն անօրինականորեն, հանցավոր կերպով ՀՀ վարչապետի պաշտոնակատար հռչակած, Հայաստանում իշխանությունն ուզուրպացրած, Հայաստանի երրորդ հանրապետությունը, մեր երկրի պետականությունը կործանման եզրին հասցրած Նիկոլ Փաշինյանն այսօր գնացել է Սարդարապատի հուշահամալիր ու մասնակցել Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը:

Իսկ հայ ժողովուրդն այսօր չտոնեց Հանրապետության տոնը, քանի որ իր զավակների և իր հայրենիքի մի հսկայական մասի կորուստն անգնահատելի է, ինքն էլ սգավոր, այնքա՜ն սգավոր… Չտոնեց, որովհետև իր ներկայիս հանրապետությունը կործանման եզրին է կանգնած, արտաքին թշնամին` երկրի ներսում, այն էլ մի քանի տեղից մտած, պատերազմի, ինչպես նաև ներքին բախումների վտանգն օդում կախված: Սև սրտով էլ ի՞նչ տոն… Այսօր մեր արտաքին ու ներքին թշնամիներն են իրենց հաղթանակը տոնում; Ա՜խ, երանի թե ԱԱԾ ունենայինք…

Նիկոլ, գրածդ միակ գիրքը («Երկրի հակառակ կողմը», Երևան, «Անտարես», 2018) հիշեցի ու դեռ շատ եմ հիշելու, թե մոռացել ես, քեզ էլ եմ հիշեցնելու, քանի որ հայ ժողովրդի մեծ մասը չի կարդացել, հնարավորինս շատ մարդկանց եմ իրազեկելու, թե իրականում ով ես դու: Ի դեպ, չփորձես ինձ անքաղաքավարության մեջ մեղադրել, «դու»-ի ու «դուք»-ի տարբերությունը շատ լավ գիտեմ, բայց համարում եմ, որ «դուք»-ի արժանի չես: Դա էլ իմ կարծիքն է, կարծիք ունենալու սահմանադրական իրավունքիս արտահայտություններից մեկը:

Գրքիդ 45–րդ էջում այսպիսի մի տող ունես. «- Էկեք էս բաժակով էլ խմենք բոլոր բոզերի կենացը…»:

Նիկոլ, տեսնես այս ամենը կարդալուց հետո, Հայաստանում ու Սփյուռքում հիմա քանի՞ հայ է պատրաստվում խմել աշխարհի ոչ թե բոլոր բոզերի, այլ հենց քո՛ կենացը, ընդ որում, Լֆիկի հնից մնացած կեղծված օղիով: Կոնյակով կենացի արժանի չեն համարում:

 

Արթուր Հովհաննիսյան