Քաղաքացիական պատերազմի վտանգ կա, վախենում եմ, որ այս ընտրությունները կարող են վերածվել կռիվների. Լևոն Տեր-Պետրոսյան

Հիմա վտանգ կա քաղաքացիական պատերազմի, լինում են վատ իշխանություններ, լինում են բռնապետական, վատ երկար տարիներ, դրանցից հեշտ է ազատվելը, ամենավտանգավորը քաղաքացիական պատերազմներն են: Այս մասին այսօր Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Համարյա ճակատամարտի են անցել քոչարյանականներն ու փաշինյանականները, սա ավելի է խորանալու, ես վախենում եմ, որ այս ընտրությունները կարող են վերածվել ուղղակի կռիվների, եթե չասենք՝ քաղաքացիական պատերազմի, կենաց մահու խնդիր են լուծում երկու կողմն էլ»,-ասաց նա:

Խոսելով ընտրությունների մասին՝ առաջին նախագահը նշեց, որ քաղաքական առումով նորմալ չէ, որ 27 քաղաքական ուժ է հայտ ներկայացրել, սակայն սա է ժողովրդավարությունը. «Սա պառլամենտական կործանում է մեզ համար նշանակում, պետք է պարտադիր դառնալ նախագահական, Սերժի (Սերժ Սարգսյան-խմբ.) ամենամեծ սխալը սա էր, ահավոր բան է: Երեք տարբերակ կա այս ընտրություններից հետո՝ կամ Փաշինյանն է հաղթում, կամ Ռոբերտը (Ռոբերտ Քոչարյան-խմբ.) կամ չգիտեմ որևէ մեկը, որը քիչ հավանական է, և կա ավելի վատ տարբերակ՝ ոչ մեկը չի հաղթելու և մենք ընկնելու ենք այդ խայտաբղետ պառլամենտական համակարգի մեջ:

Թող յուրաքանչյուրը քվեարկի իր խղճի մտոք, եթե մի բանը հաջողված է, դա քարոզարշավներում էլ կհաջողվի, անկախ արդյունքերից, մենք արդեն դրա մասնագետներն ենք»: