ԱԺ-ում 2 հանձնաժողովի համատեղ փակ նիստ տեղի կունենա՝ հայ-ադրբեջանական սահմանում լարված իրավիճակի հետ կապված

Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 27-ին, ժամը 15:00-ին, տեղի է ունենալու Պաշտպանության և անվտանգության հարցերի ու Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստ՝ հայ-ադրբեջանական սահմանում լարված իրավիճակի հետ կապված: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։

Նշենք, որ ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

ՊՆ-ից հայտնել էին, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։