Սպանվող, առևանգվող և գերեվարվող Հայաստան․ Նիկոլի առաջարկած ապագան

«Օրը կգա, բարին էլ հետը» ձևակերպումը դուրս է եկել մեր խոսքից։

Արդեն նոր օրը վաղուց վատ լուրից բացի այլ բան չի բերում։ Ադրբեջանը երեկ չէ առաջին օրը մտավ մեր տարածք ու GPS–ով վերաձևեց ՀՀ-ն։ Երեկ Ալիևը սպանեց հայ զինվորին Հայաստանի տարածքում։ Այսօր առևանգել ու գերի է վերցրել 6 զինծառայողի։ Կրկին Հայաստանի տարածքում։

Նիկոլենց առաջարկած «Ապագա կա» կարգախոսն այս պայմաններում սարսափ-ֆիլմի վերնագիր է հիշեցնում՝ օրուելյան մոտիվներով։

Նիկոլն ակնհայտորեն բան է խոստացել Իլհամին, բայց խնդրել է ժամանակ մինչև հունիսի 20–ը։ Ադրբեջանում, ըստ ամենայնի, չեն հավատում Նիկոլի վերընտրությանը և խոստացածը պահանջում են մինչև հունիսի 20–ը։ Այս արանքում սպանվում, առևանգվում ու գերեվարվում է Հայաստանը․․․

Հ․Գ․ Ալիևն ինտենսիվորեն սեղմում է Հայաստանի վրա գցած օղակը։ Նրան զուգահեռ Նիկոլը ինտենսիվորեն հակառուսական քարոզ է տանում Հայաստանում և անտերության մատնում սահմանները։ Կողմերը սինքրոն են աշխատում։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից