Դավաճան Նիկոլը պատերազմը բերեց Հայաստան

Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողի կողմից որպես պետական կազմավորում Արցախը դե ֆակտո ոչնչացնելուց հետո, դավաճանին սատարողների մեծ մասը մտածում էր, որ մեր բարեկեցիկ ապրելուն խանգարող Արցախը, որի պատճառով, ըստ դրանց, մենք չէինք կարող, օրինակ՝ առևտուր անել Ադրբեջանի հետ և գումարներ վաստակել, գոյություն չունի և հիմա Բաքուն և Անկարան իրենց դռները կբացեն Հայաստանի առջև…

Սակայն Նիկոլին սատարող պատմություն չիմացող և քաղաքականությունից չհասկացող տկարամիտ և տգետ մասսան չհասկացավ, որ թուրքերի մոտ «ախորժակը գալիս է ուտելու ժամանակ» և, ընդհանրապես, նրանք առաջնորդվում են՝ «Չկա հայ, չկա հայերի հետ կապված որևէ խնդիր» կարգախոսին համաձայն…

Ավելին, դավաճան Նիկոլի իմիտացիաները, թե բանակցում է Իլհամի հետ կեղծիք են, քանի որ Ադրբեջանի բռնապետը չի բանակցում իր կողմից ծնկի բերված Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողի հետ… Նա պահն օգտագործելով, որ գործ ունի կապիտուլյանտի հետ, նրան ստիպում է անել այն ինչ ցանկանում է… Անկարան նույն ոճով է «խոսում» Հայաստանի հետ և բացարձակ նպատակ չունի կարգավորելու հարաբերությունները Հայաստանի հետ առանց իր նախապայամնների կատարման, որի հետևանքը կլինի Հայաստան-Սփյուռք կապի խզումը…

Դավաճան Նիկոլի կողմից տարվող թրքամետ և թուրքերի առաջ ծնկելու և նվաստացումները կուլ տալու քաղաքականանության, Բաքվի կապրիզները, նորաթուխ հայ-ադրբեջանական սահմանը GPS-ով նկարելու և Հայաստանի տարածքներից պատառ-պատառ թուրքերին տալու արդյունքը եղավ պատերազմի «ներմուծումը» Հայաստան, որի ականատեսն ենք հենց հիմա…

Եթե նախկինում իրավիճակի սրման ժամանակ թեժանում էր Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում , ապա այսուհետ այդ թեժացման հետևանքները ունկնդրելու ենք Նիկոլ-Իլհամ տանդեմի կողմից գծված հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով… Նիկոլի և ադրբեջանցիների համագործակցության արդյունքում Հայաստանը դարձել է պատերազմական հարթակ…

Մեր փրկությունը Նիկոլի հեռացումն է… Քանի դեռ թուրքի դեմ ծնկած դավաճանը զմռսված է Հայաստանի վարչապետի աթոռին, թուրքերը Հայաստանի նկատմամբ վերաբերվելու են ըստ իրենց ցանկության և ստանալու են Նիկոլից այն ամենն ինչ ցանկանում են…

Չզարմանաք, երբ Վերին Շորժայի երեկվա դեպքերը շատ շուտով տեղի ունենան Նիկոլի կողմից գծված հայ-ադրբեջանական սահմանից շատ հեռու գնտվող հայաստանյան բնակավայրերում…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից