Քիչ առաջ Վերին Շորժայում թշնամու զինծառայողների հետ միջադեպի հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել

Քիչ առաջ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բնակավայրում միջադեպ է տեղի ունեցել հայ զինծառայողների և ադրբեջանցի զինվորականների միջև: Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների, երկու կողմերի միջև եղել է վիճաբանություն, միմյանց քաշքշել են, ինչի հետևանքով թշնամու զինծառայողներից մեկը մահացու վիրավորում է հասցրել մեր զինծառայողներից մեկին՝ վնասելով վերջինիս թոքը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ զոհվածը պայմանագրային զինծառայող էր, 30 տարեկան: