Թուրքիայում Ադրբեջանի զինված ուժերի մասնակցությամբ միջազգային զորավարժություններ են ընթանում

Մայիսի 24-ին Թուրքիայի Քոնիա քաղաքում մեկնարկել են «Anatolian Phoenix-2021» որոնողափրկարարական միջազգային զորավարժությունները, որոնց մասնակցում են նաև ադրբեջանական բանակի զինծառայողները:

DHA-ն հայտնում է, որ բացի Ադրբեջանից, Քոնիայի 3-րդ գլխավոր հրթիռային բազայի հրամանատարությամբ անցկացվող զորավարժություններին մասնակցում են ԱՄՆ-ի, Քաթարի, Սլովակիայի և Հյուսիսային Կիպրոսի զինված ուժերը:

Զորավարժություններին կմասնակցեն F-16 կործանիչներ, E-7T,  Casa CN-235 ինքնաթիռներ, ANKA-S անօդաչու թռչող սարքեր: Ադրբեջանը կներկայացվի օդուժի 3 անձնակազմով և Մի-17 ուղղաթիռներով:

Զորավարժությունները կտևեն մինչև հունիսի 4-ը: