Վարդենիսից անհետացած զինծառայողի հեռախոսը գտնվել է դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա. Կողբի համայնքի ղեկավար

Զինծառայողի մասին մենք դեռևս տեղեկություններ չունենք, բայց որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը:

«Պետք է օր առաջ կարողանանք զինծառայողին գտնել, օրեր շարունակ որոնողական աշխատանքները կատարվում են, բայց դեռևս որևէ տեղեկություն չկա: Զինծառայողի հեռախոսն է գտնվել դիրքից մոտ 30 կմ-ի վրա, այլ տեղեկություններ չկան»,- ասաց Արսեն Աղաբաբյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Վարդենիսի տարածաշրջանում անհետ կորել է ժամկետային զինծառայող, Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Նորիկ Մկրտչյանը։ Նա 18 տարեկան է և հունվարից ծառայում է Վարդենիսում։