Վտանգավորության խորհրդի այսօրվա նիստի մասին

Այո՛, Ալիևը մեր ոխերիմ և ատելի թշնամին է, բայց ոչ սրանց նման իր երկրի թշնամին կամ դավաճանը

 

Կամ քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը չհանգուցալուծելուն ուղղված գործողությունների ընթացքն ու հետագա քայլերը, կամ էլ ՀՀ գերագույն գլխավոր դավաճանը կողմից նախապատրաստում է մի նոր սադրանք, որի, ինչպես ասում են, ձայնը շուտով կլսվի:

ՀՀ գերագույն գլխավոր դավաճան, Հայաստանում իշխանությունը հանցավոր կերպով զավթած, ուզուրպացրած, ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո իրեն մեր երկրի օրենսդրության խախտմամբ, ապօրինաբար ՀՀ վարչապետի պաշտոնակատար հռչակած Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ անվտանգության խորհրդի (իրականում` վտանգավորության խորհրդի) նիստ:

Այո, այո, հենց վտանգավորության խորհրդի նիստ, քանզի վերոնշյալ պետական մարմինը պետական դավաճանի աջակիցների, իսկ ոմանց պարագայում նաև հանցակիցների իր ներկայիս կազմով, գործունեությամբ ոչ թե անվտանգության, այլ վտանգավորության խորհուրդ է, որը չի նպաստում է ՀՀ անվտանգության ապահովմանը, ամրապնդմանը, այլ ճիշտ հակառակը` այդ առումով վտանգ է ներկայացնում և ենթակա է լիկվիդացման:

Վտանգավորության խորհրդի այսօրվա նիստում, պաշտոնական տեղեկատվության  համաձայն, «Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելուն ուղղված գործողությունների ընթացքն ու հետագա քայլերը»:

Քանի որ արդեն հայտնի է Նիկոլի գործելակերպը, ուրեմն իմացեք, որ այն, ինչ ասում են ՀՀ գերագույն գլխավոր դավաճանը ու դավաճանի իշխանության մաս հանդիսացողները, հաճախ պետք է հասկանալ ճիշտ հակառակը: Եվ այս դեպքում էլ գրեթե կասկած չունենք, որ իրականում քննարկվել են ոչ թե հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը հանգուցալուծելուն, այլ չհանգուցալուծելուն ուղղված գործողությունների ընթացքն ու հետագա քայլերը: Կամ էլ` ՀՀ գերագույն գլխավոր դավաճանը նախապատրաստում է մի նոր սադրանք, որի, ինչպես ասում են, ձայնը շուտով կլսվի:

Հետաքրքիր է, թե այդ ի՜նչ են քննարկում… Դժվար է հավատալ, թե այնքան բութ են, որ չեն հասկանում, թե ինչ պետք է անել, ինչպես պետք է վարվել: Եթե բութ են ու չեն հասկանում, թող մտածեն, թե ինչպես կվարվեր Ադրբեջանը, եթե Հայաստանի ԶՈւ զորախմբերը ներխուժեին իր տարածք, խորանային 3.5 կիլոմետր, զինված տիրեին իր տարածքին, ու կարծես դեռ այդ ամենն էլ քիչ է, նույնիսկ ծեծեին, նվաստացնեին ադրբեջանական զինծառայողներին, ավելին` նրանցից մի քանի միավոր հրազեն խլեին:

Բայց ոչ, այսպիսի բան ընդհանրապես չէր կարող լինել, մեր զորախմբերը հենց սահմանի վրա կոչնչացվեին, չէին հասցնի առաջ գալ, քանի որ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, իրեն հարգող պետություն է` իր ոչ թե դավաճան, այլ հայրենասեր, համենայն դեպս, իրենց պետության շահերի մասին մասին մտածող ղեկավարով ու ռազմաքաղաքական ղեկավարությամբ: Իսկ սրա՞նք ովքեր են. պետական դավաճանների ու նրանց հանցակիցների կուտոկ, որոնք նույնիսկ Ալիևի ճկույթը չարժեն, չարժեն նույնիսկ, որ նրա ձեռքերին ջուր լցնեն… Այո՛, Ալիևը մեր ոխերիմ և ատելի թշնամին է, բայց ոչ սրանց նման իր երկրի թշնամին կամ դավաճանը:

Վտանգավորության խորհրդի անդամներից բոլորն էլ իրականում շատ լավ հասկանում են, որ նույն խորհրդի անդամների մի մասի կողմից պետական դավաճանության հետևանքով է, որ ադրբեջանական զորախմբերը Սյունիքում և Գեղարքունիքում երեք տեղից, երեք ուղղությամբ մտել են ՀՀ տարածք, տիրել այդ տարածքներին, ավելին` փորձում են իրենց կամքը թելադրել և նույնիսկ այնքան են լկտիացել, որ արդեն երկրորդ անգամ մեր զինծառայողների վրա ձեռք են բարձրացնում (ինչպես գիտեք, երկրորդ անգամ համարժեք պատասխան են ստացել, թեև պատասխանը համարժեք չպետք է լիներ…):

Կատարվածին անմիջական մեղսակցություն չունեցող վտանգավորության խորհրդի բոլոր անդամներին էլ պարզ է, որ Նիկոլի, «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչված «կանտորայի» և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավար կազմերում տղամարդու արտաքինով նրա քածերի կողմից պետական դավաճանության հետևանքով է ոչ միայն պատերազմում մեր կրած խայտառակ պարտությունը, կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումը, ոչ միայն թշնամու զորախմբերին մայիսի 12-ին և 13-ին երեք ուղղությամբ ՀՀ տարածք ներթափանցել և առ այս պահը դրանց տիրել թույլ տալը, այլև Ադրբեջանի զինված ուժերին հնարավորություն ընձեռելը, թույլ տալը , որ մայիսի 16-ից իր զորախմբերի նվազած, շուրջ 50 հոգու հասած կազմը մայիսի 19-ին կամ 20-ին ավելի քան տասնապատկի, համենայն դեպս, եղածից մի քանի անգամով բազմապատկի:

Ըստ ՀՀ կառավարության մայիսի 20-ի նիստի սկզբում Նիկոլի հայտնածի, տվյալ պահի դրությամբ ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանցի զինվորականներն արդեն 500-600 հոգի էին, իսկ ԶԼՄ-ներում հրապարակված ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն, մոտ 1000 կամ ավելի:

Վստահ ենք, որ վերոնշյալ խորհրդի անդամ, ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնող Արմեն Աբազյանը վտանգավորության խորհրդի այսօրվա նիստում պետական դավաճանության թեկուզ վերջին դրսևորման առնչությամբ հարց չի բարձրացրել, նույն խորհուրդը գլխավորող ՀՀ գերագույն գլխավոր դավաճանից, նույն խորհրդի անդամներ, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պաշտոնը զբաղեցնող Վաղարշակ Հարությունյանից և ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնող Արտակ Դավթյանից կատարվածի վերաբերյալ բացատրություն չի պահանջել: Թե սխալվում ենք, թող ինքը կամ ԱԱԾ-ն հերքի:

 

Արթուր Հովհաննիսյան