500-600 ադրբեջանցի զինվոր գտնվում է ՀՀ տարածքում

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հայ-ադբրեջանական սահմանի Գեղարքունիքի և Սյունիքի հատվածում օպերատիվ իրավիճակը փոփոխություն չի կրել  և շարունակում է մնալ լարված, քանի որ դեռևս  500-600 ադրբեջանցի  զինվոր գտնվում է ՀՀ տարածքում:

Նրա խոսքով՝ ՀՀ զինված ուժերի գործողությունների տրամաբանություն այն է, որ մարտավարական քայլերով սահմանափակի ադրբեջանցիների գործողությունները, իսկ քաղաքական առումով՝ թույլ չտա, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից:

Փաշինյանը հավաստիացրեց, որ «ահռելի» դիվանագիտական աշխատանք է տարվում, որի վկայությունն այն է, որ կառավարության նիստում ԱԳ նախարարի աթոռը այդ պահին թափուր է:

Անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթին՝ Փաշինյանը հայտարարեց, որ ստորագրելու է այդ փաստաթուղթը: