Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ

Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Հասկանալիորեն, կապված Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ, թե՛ սահմանային, թե՛ տնտեսական, թե՛ ընդհանրապես՝ անվտանգային քննարկվող թեմաներն ու հետաքրքրությունները եղել են ավելի շատ այդ հարցերի շուրջ`

  • Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին բարեփոխումներ են իրականացվել, որոնց արդյունքում բուժհիմնարկների մի մասը մասնավորեցվել է։ Փորձը ցույց է տվել, որ մասնավոր ներդրումների շնորհիվ բուժհիմնարկների աշխատանքն ավելի արդյունավետ է եղել։
  • Կոռուպցիան պետք է բացառել, մեղավորներին պատժել․ բայց ոչ այնպես, ինչպես վերջին երեք տարում, երբ բոլորին ուղղակի անվանում են ավազակ։
  • Գյուղացուն օգնել է պետք, որ իր աշխատանքը արդյունավետ լինի, կյանքի որակը բարձրանա։
  • Լավագույն ձևը համակարգային մարդ ընտրելն է։
  • Անընդհատ ստիպելու են ինչ-որ բան ստորագրել։ Սրանք չոքած մարդիկ են, և վստահ են, որ որևէ դիմադրություն չի լինելու
  • Մինչև Թուրքիայի հետ սահմանը բացելը, պետք է մեծացնել գյուղատնտեսության սուբսիդավորման ծավալը։ Հակառակ դեպքում, Արարատյան դաշտավայրը մնալու է անգործ, դառնալու է թուրքական ապրանքի սպառող։
  • Տարեկան 1 մլրդ դոլարի ներդրումը շատ ռեալ թիվ է։ Առաջին տարին դա դժվար կլինի, որովհետև այնպիսի միջավայր են ստեղծել, որ այսօր գրեթե չունենք ներդրումներ։
  • Մեր հակառակորդը հասկացել է, որ ունենք իշխանություն, որն ի վիճակի չէ արդյունավետ կառավարել ճգնաժամային իրավիճակում։
  • Ինչո՞ւ է այնպես ստացվել, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում բոլորն ավելի լավ հարաբերություն ունեն Ադրբեջանի հետ, որը ՀԱՊԿ-ի անդամ երկիր չէ, քան Հայաստանի հետ: