Ռուսաստանը շուտով կներկայացնի հակակորոնավիրուսային 4-րդ պատվաստանյութը. Պուտին

Ռուսաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում շահագրգռված է համագործակցել արտասահմանյան գործընկերների հետ:

Այսօր այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նշելով, որ շուտով երկիրը կներկայացնի հակակորոնավիրուսային չորրորդ պատվաստանյութը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ռուսաստանը շահագրգռված է համագործակցել օտարերկրյա գործընկերների հետ համավարակի դեմ պայքարում: Մենք կարողացել ենք արագորեն ստեղծել կորոնավիրուսային վարակի դեմ մեր երեք արդյունավետ պատվաստանյութերը: Շուտով կներկայացվի նաև 4-րդ պատվատանյութը, թափ են հավաքում նաև պատվաստումները»,- շեշտել է Պուտինը՝ օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ: