Ռուսաստանը դիտորդներ կուղարկի Հայաստան

Ռուսաստանը ծրագրում է դիտորդներ ուղարկել հունիսի 20-ին Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Մենք նախատեսում ենք դիտորդներ ուղարկել առաջարկվող քվոտայի շրջանակներում, սակայն ԺՀՄԻԳ (ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) առաքելությունը դեռ չի որոշել դիտորդների հստակ թիվը»,- ասել է նա։

Ըստ Ռուդենկոյի՝ կան ժամանակային սահմաններ, երբ ԺՀՄԻԳ առաքելությունը պետք է վերջնական թիվ տա, և դրանից հետո ռուսական կողմը այդ առաքելության շրջանակում կուղարկի համապատասխան թվով դիտորդներ։