Հանգիստ նստեք ձեր տեղերում և զբաղվեք ձեր գործերով․ ԲՀԿ-ն հայտարարություն է տարածել
Արման Աբովյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Վերջերս սոցիալական ցանցերում և դեղին մամուլում հայտնվեցին պատվիրված հոդվածներ այն մասին, որ իբր Բարգավաճ Հայաստանը կոալիցիա կկազմի գործող իշխանությունների հետ: Մենք բազմիցս հերքել ենք այս տեղեկությունները, քանի որ գիտենք, թե ում կողմից են տարածվում այդ ստահոդ լուրերը:
Եվ այսպես, հատկապես նրանց համար, ովքեր այնուամենայնիվ կրկին տարածում են այս կեղծ լուրերը.
1.Բարգավաճ Հայաստանը գնում է ընտրությունների՝ առանց որևէ կոալիցիայի:
2.Բարգավաճ Հայասատանը քաղաքականության մեջ է արդեն 15 տարի և միշտ
բարձրագույն դիրք է զբաղեցնում Հայաստանի քաղաքական դաշտում:
3.Բարգավաճ Հայասատանը, ունենալով երկար տարիների դրական փորձ և
արհեստավարժություն, կարող է կարճաժամկետ ժամանակահատվածում լուծել մեր
երկրի և ժողովրդի առջև ծառացած խնդիրները:
4.Մենք գնում ենք ընտրությունների՝ հաղթելու, և ո՛չ թե մենք պետք է որևէ
մեկի հետ ինչ-որ կոալիցիաների մասին մտածենք, այլ՝ ընդհակառակը:
Հանգիստ նստեք ձեր տեղերում և զբաղվեք ձեր գործերով»: