Ռուսական «իսկանդերն» ավելի արագ գտնվեց «անգլիական նավերից»…

Մինչ Արևմուտքն իրեն բնորոշ մանիպուլացիոն ոճով «սաստեց» թուրքերին՝ ՀՀ սուվերեն տարածքը «վիճելի տարածքներ» անվանելով, ռուսական կողմի միջամտությամբ ադրբեջանցիները նահանջեցին Սյունիքի մարզից։

Առավել քան ակնհայտ է, որ Հայաստանի գործող վարչախմբին հանձնարարված է ամեն գնով ռուսներին դուրս մղել տարածաշրջանից՝ անգամ Հայաստանի պետականության գնով։

Մարտավարությունը պարզ է…

նիկոլն ամեն գնով պետք է «ցույց տա» ռուսական կողմի անկարողությունը տարածաշրջանային խնդիրների կարգավորման շրջանակներում՝ փորձելով հեղինակազրկել Հայաստանի ռազմավարական դաշնակցին։

Սակայն այս դեպքում ևս ՌԴ-ն անսասան պահեց իր դիրքերը և մինչ արևմտյան կողմը կոչ-հորդորներով փորձում էր սիրաշահել Հայաստանին, ռուսները գործնական քայլերով վերահաստատեցին տարածաշրջանային լիդերի իրենց կարգավիճակը։

Ցավալիորեն, սակայն, դարեր ի վեր հայ ազգն այդպես էլ չհասկացավ, որ քանի դեռ հեռուներում դաշնակից է փնտրում, «անգլիական նավերն» այդպես էլ չեն կարողանալու «մագլցել» սյունյաց լեռները և հայ ազգի «թղթե շերեփը» շարունակելու է ճոճվել քամուց։

Հ.Գ. Քանի դեռ մենք՝ որպես ազգ չենք կայացել, այլ մնացել ենք որպես «ժողովուրդ», շարունակելու ենք ցեղասպանվել օտարների կողմից։

Լևոն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից