Ադրբեջանի նախագահն արձագանքել է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին դիմելու քայլին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հիմքեր չի տեսել ՀԱՊԿ-ին Հայաստանի դիմելու համար, քանի որ, նրա խոսքով, բախումներ չեն եղել: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա նշել է, որ իրավիճակը երկու պետությունների սահմանին կայուն է: Ալիևը հավաստիացրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթանում է սահմանի հստակեցման գործընթացը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական զինուժը հատել է ՀՀ սահմանը Սյունիքի և Գեղարքունքի մարզերի հատվածներում՝ սահմանները ճշգրտելու հիմնավորմամբ: Հայաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել տարածքային ամբողջականության խախտման դեպքի առթիվ: