GPS-ով սողացող օկուպացիա և պետության պարալիզացիա (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է լրագրող, հրապարակախոս Արմեն Հակոբյանը:

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք Սյունիքի Իշխանասար լեռը և Սև ջուր լիճը ադրբեջանցիների կողմից գրավելու ու Հայաստանի սահմանը հատելով՝ մեր տարածքները օկուպացնելու և ՀՀ իշխանությունների վերաբերմունքի մասին, թե ինչ ոչ ադեկվատ միջոցներ են ձեռնարկվում ադրբեջանցիների ներխուժումներին պատասխանելու համար։ Փաստացի այնպիսի տպավորություն է, Հայաստանը չունի պետություն, ինքնիշխանություն և անզոր է կասեցնելու ադրբեջանական ԶՈՒ առաջխաղացումը, ընդամենը կարողանում է հակասական և անհեթեթ հայտարարություններ անել։ Ինչի՞ մասին է վկայում իշխանությունների անզորությունը, արդյո՞ք ադրբեջանի հետ հերթական պայմանավորվածությունների հետևանք չէ այն, ինչ տեղի է ունենում Սյունիքի և Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերում։

Անդրադարձանք ՀԱՊԿ-ին դիմելու փաստին։ Ինչո՞ւ պետք է Ռուսաստանը օգնի Հայաստանին, այն դեպքում, երբ այսօրվա իշխանությունները ընդդիմություն եղած ժամանակ ՀԱՊԿ-ի դեմ էին խոսում և հեղինակազրկում այդ կառույցը։

Մանրամասները՝ տեսանյութում