Եռագույնները պիտի ծածանվեին ոչ թե մեր հերոսների շիրիմներին, այլ հայոց բանակի հաղթական շքերթներին (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունների կողմից «Պատիվ ունեմ» հուշագրի սորագրությունից առաջ ելույթ ունեցավ ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ընդգծելով, որ «Պատիվ ունեմ» հուշագրի ստորագրումով կմեկնարկի այս փուլի իրենց պատվի գործը

«Մեր պատվի գործն է՝ առաջիկա ընտրություններին ընդդիմության հաղթանակով հեռացնել պետության կառավարումը ձախողած, ժողովրդի ապագան ու պետականությունը վտանգի տակ դրած, պատվազուրկ և կապիտուլյանտ իշխանություններին, վերականգնել ՀՀ լիարժեք ինքնիշխանությունը, վերադարձնել մեր ժողովրդին իր հայրենիքում խաղաղ ապրելու, անվտանգ և արժանապատիվ արարելու իրավունքն ու վաղվա օրվա նկատմամբ հավատը: Մենք չենք կարող և բարոյական իրավունք չունենք մի կողմ քաշվել և անտարբեր հետևել պետության կործանման ընթացքին»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում 

Լրագրող՝ Ժաննա Ծառուկյան

Օպերատոր՝ Հայկ Սինդոյան