«Մանախը» երեկ Սյունիքի մարզում կազմակերպած բողոքի ակցիայից հետո բերման է ենթարկվել

Արթուր Այվազյանը` «Մանախը», երեկ Սյունիքի մարզում կազմակերպած բողոքի ակցիայից հետո բերման է ենթարկվել Ոստիկանության Գորիսի բաժանմունք և ձերբակալվել: Այս մասին  հայտնել են Ոստիկանության լրատվական ծառայությունից:

«Երեկ ակցիայից հետո 9 հոգի բերման են ենթարկվել Ոստիկանության Գորիսի բաժանմունք, հարուցվել է քրեական գործ` խուլիգանության հոդվածով, մեկ անձ ձերբակալվել է»,- հայտնեցին ոստիկանությունից:

Արթուր Այվազյանի հարազատներից մեկը News.am-ին հայտնել է, որ երեկ բողոքի ակցիան տեղի է ունեցել Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտ, փակվել էր դեպի Արցախ տանող ճանապարհները և ակցիայի նպատական էր,  որ իշխանություններւ զենք տրամադրեն կամավորներին` Սյունիքի սահմանները պաշտպանելու համար:

«Տղաները անզեն են եղել, նրանք պահանջում էին, որ իրենց զենք տրամադրեն մեր երկրի սահմաները պաշտպանելու համար, իսկ իրենց ձերբակալում են: Առավոտյան Արթուր Այվազյանի փաստաբաններն են ցանկացել տեսակցել նրան, սակայն չեն թույլատրել, ասելով, որ քննիչը տեղում չէ, ինչը ապօրինի է»,- հայտնեց նա:

Նշենք, որ Արթուր Այվազյանի փաստաբանը ձերբակալման որոշումը կբողոքարկի դատարանում: Քննիչը դեռ կալանավորման միջնորդություն չի ներկայացրել: