Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցից

Այսօր ԱԺ-ում Սյունիքի սահմանների հարցով հրավիրված նիստի ընթացքում ունեցած իր ելույթում Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել երեկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի մասին։

«Ֆրանսիայի նախագահի դրքորոշումը եղել է միանշանակ։ Ավելին՝ նա ասել է, որ ինքը դիտարկում է հարցի տեղափոխումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, և ասել է, որ անվտանգության ՄԱԿ-ի մանդատով Ֆրանսիան պատրաստ է ըստ անհրաժեշտության նաև ռազմական աջակցություն ցուցաբերել հարցի կարգավորման միջազգային ջանքերին»,-ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ կարևոր է համարում, որ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամները հաղորդակցության մեջ լինեն միմյանց հետ։

«Մենք ուշի ուշով հետևում ենք այդ իրադարձություններին և մեր դիրքորոշումները հստակ հայտնում ենք», – ասաց Փաշինյանը։