Ինչ թաքուն պայմանավորվածություններ կան թուրքի հետ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Վերադարձ» հիմնադրամի նախագահ, նախկին պատգամավոր Արագած Ախոյանը։

Հաղորդման հյուրի հետ անդրադարձանք Սյունիքում և Վարդենիսում ադրբեջանցիների ունեցած սահմանային առաջխաղացումներին՝ մասնավորապես անդրադառնալով Իշխանասարն ու Սև լիճը թշնամու վերահսկողության տակ անցնելու փաստին։ Արագած Ախոյանը նշեց, որ հայկական տարածքների զիջումները ադրբեջանցու և Փաշինյանի կուլիսային պայմանավորվածությունների համաձայն են իրականացվում, այդ պատճառով էլ հայկական կողմից որևէ կոշտ պատասխան չի տրվում։ Եթե Փաշինյանը վախենում է պատերազմից, կամ պատերազմով է վախեցնում հասարակությանը, ապա տարածքային կորուստներն այսպես, թե այնպես ունենալու ենք՝ խաղաղ ճանապարհով, թե պատերազմով։ Եվ այս դեպքում լավագույն ու խելամիտ տարբերակը զենքով թշնամուն կանգնեցնելն է։

Արագած Ախոյանի համար դավաճանություն է, որ հայկական կողմը չի գերեվարել հայկական սահմանը հատած ադրբեջանցի զինվորականներին, ինչի իրավունքը լիովին ուներ։

Խոսեցինք նաև ՀԱՊԿ դիմելու մասին, թե ինչու Հայաստանը իր ներուժը չի օգտագործում, այլ օգնության է կանչում իր դաշնակցին։

Արդյո՞ք արտահերթ ընտրությունները այս իշխանություններից ազատվելու հնարավոր տարբերակ են, արդյո՞ք իմքայլականները չեն կեղծի ընտրությունները և չեն վերարտադրվի։ Արագած Ախոյանի համոզմամբ՝ Փաշինյանն ու իր թիմն այլևս հասարակական այնքան վստահություն չեն վայելում, որպեսզի կարողանան վերարտադրվել, իսկ ընդդիմությունն էլ ունի այն ներուժը, որպեսզի կանխի ընտրությունների կեղծումը։

Մանրամասները՝ տեսանյութում