Էմանուել Մակրոնը հայերենով գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերենով գրառում է  կատարել իր ֆեյսբուքյան էջում:
Մասնավորապես նա գրել է.
«Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք։ Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն: Եվս մեկ անգամ ասում եմ հայ ժողովրդին` Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա»:
Ավելի վաղ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: