Սիոնիստները ուժի լեզվից բացի, ոչինչ չեն հասկանում. Խամենեի

Երեքշաբթի երեկոյան, ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ վիրտուալ հանդիպման ժամանակ, նշելով, որ սիոնիստները ուժի լեզվից բացի, ոչինչ չեն հասկանում, ԻԻՀ գերագույն առաջնորդ, այաթոլլա Սայեդ Ալի Խամենեին հավաստիացրել է, որ պաղեստինցիները պետք է մեծացնեն իրենց ուժն ու դիմադրությունը՝ ոճրագործներին ստիպելու հանձնվել և դադարեցնել իրենց վայրագ գործողությունները:

Անդրադառնալով Ալ-Աղսա մզկիթում, սրբազան Ղոդս քաղաքում և Պաղեստինի այլ շրջաններում սիոնիստների բռնություններին ու ոճրագործություններին, ԻԻՀ գերագույն առաջնորդն ասել է. «Այս ոճրագործությունները տեղի են ունենում աշխարհի ժողովուրդների աչքի առջև և դատապարտելով այս ոճրագործությունները, բոլորը պետք է կատարեն իրենց պարտականությունը»:

Բարձր գնահատելով Պաղեստինի ժողովրդի զարթոնքը, դիմակայությունն ու վճռականությունը, այաթոլլահ Խամենեին ասել է. «Սիոնիստները ուժի լեզվից բացի, ոչինչ չեն հասկանում, հետևաբար պաղեստինցիները պետք է մեծացնեն իրենց ուժն ու դիմադրությունը՝ ոճրագործներին ստիպելու հանձնվել և դադարեցնել իրենց վայրագ գործողությունները»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում