«Երևանի ավտոբուս» ՓԲԸ ավտոբուսները առավոտվանից ի վիճակի չեն եղել սպասարկել հանրությանը

Դիզելային վառելիքի մատակարարման ուշացումների հետ կապված խնդրի պատճառով, այսօր «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության ավտոբուսները առավոտվանից ի վիճակի չեն եղել սպասարկել հանրությանը։ Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հկաոբ Կարապետյանը․ «Այս պահին խնդիրը մասամբ լուծված է։

Երևանի քաղաքապետարանը մատակարար ընկերության հետ քննարկումներում փորձում է հնարավորինս արագ լուծել խնդիրը եւ վերականգնել տրանսպորտի բնականոն աշխատանքը։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը՝ առաջացած անհարմարության համար»,- գրել է խոսնակը։