Կենտրոնի թաղապետի տեղակալին ու թաղապետարանի աշխատակցին մեղադրանք առաջադրվեց

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանին և թաղապետարանի աշխատակից Արման Դավոյանին, որոնց մասնակցությամբ երեկ՝ մայիսի 11–ին,  թաղապատերանում ծեծկռտուք էր եղել, մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին  հայտնեցին Դատախազության հանրային կապերի բաժնից։

Արմեն Ազիզյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 309–րդ հոդվածի 2–րդ մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) հատկանիշներով, իսկ միջադեպի մյուս մասնակցին՝ ՀՀ ՔՕ 258–րդ հոդվածի 4–րդ մասի (խուլիգանությունը, որի զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հատկանիշներով:

Նշենք, որ երեկ՝ առավոտյան ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանի և վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանի միջև: