Ո՞ւմ հետ է թվով ամենաշատ հեռախոսազրույց ունեցել Պուտինը վերջին մեկ տարում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին մեկ տարվա ընթացքում (2020 մայիսի 7 – 2021 մայիս 7) ամենաշատ թվով հեռախոսազրույցներն ունեցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այդ մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը:

Հաշվետու ժամանակահատվածում Պուտինը 14 անգամ հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ:

Նշվում է, որ վերջին 4 տարվա ընթացքում Ռուսաստանի նախագահի՝ ամենից շատ թվով հեռախոսազրույցները դարձյալ եղել են Թուրքիայի նախագահի հետ: