«Ազատություն հայ ռազմագերիներին». մի խումբ իսպանացի պատգամավորներ ու սենատորներ Ադրբեջանից պահանջում են ազատ արձակել հայ գերիներին

Մի խումբ իսպանացի պատգամավորներ ու սենատորներ Ադրբեջանից պահանջում են ազատ արձակել հայ ռազմագերիներին։ Այս մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը:

««Ազատություն հայ ռազմագերիներին» գրառմամբ պաստառներով այսօր նրանք միասին լուսանկարվել են Կոնգրեսի կենտրոնական մուտքի առջև»,- ասված է դեսպանության տարածած տեղեկատվության մեջ: