Իջևանցին էշով եկել է իրենց «շաշին» տուն տանի (տեանյութ)

Իջևանցի մի տղամարդ էշի հետ եկել է ԱԺ դիմաց։ Ինչպես հայտարարեց լրագրողների հետ զրույցում, ինքը Իջևանից է, «Իլհամ» անունով կենդանու հետ եկել են իրենց «գժին, շաշին» տուն տանելու։
«Ակցիա չի սա, սա իրականություն է։ Մեր Իլհամիկի հետ եկել ենք մեր գժին, մեր շաշին տանենք մեր տուն։ Էդ մեր գժին էլի, կապիտուլյանտին, Նիկոլին էլի»,-ասաց տղամարդը՝ ներկայանալով, որ ինքը Իջևանի շրջանից է։
Նրա խոսքով՝ իրենց մոտ մի ավանդույթ ունեն, դավաճանին թարս վիճակով նստեցնում են էշին ու ման տալիս։
«Էսօրվանից էլ ինքը վարչապետ չի, չէ՞։ Լուրջ տրամադրված եկել եմ»,-ասում էր նա։
«Նիկոլը դավաճան է, դավաճանին պաշտպանողը թուրք է»,-մինչ պարեկային ծառայության միկրոավտոբուսին հասնելը հայտարարեց տղամարդը։
Էշով ԱԺ շենքի մոտ եկած իջևանցի ներկայացած տղամարդը, մինչ խոսում էր լրագրողների հետ, նրան մոտեցան մի խումբ ոստիկաններ։ Նրանցից 4-5-ը ուժով  նրան հրեցին, տեղափոխեցին ոստիկանական մեքենա։