Մեզ դժոխք է սպասվում՝ բախումներ ու լարվածություն

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն է։

Կանխատեսվում էր, որ սպասվող արտահերթ ընտրությունների նախաշեմին այս իշխանությունը կերպարանափոխվելու է: Թրքասերները նախընտրական փուլում մտնելու են հայրենասերի, ազգայինի կերպարների մեջ, հակաքրիստոնյաները, այլասերվածների շահերի պաշտպան այս իշխանությունը՝ իրեն հռչակելու է որպես քրիստոնեական կառավարություն։ Եվ այսօր մենք դրա ականատեսը եղանք՝  Ազգային ժողովի ամբիոնից:

Հայոց եկեղեցու դեմ պայքարող, այլասերվածների շահերի պաշտպան, հայ հոգևորականին ծնկի բերող, 5000-ից ավելի մեր լուսավոր տղերքին զոհ տված Փաշինյանն այսօր խորհրդարանից ճամարտակում էր, թե իրենց գործունեության հիմքում քրիստոնեական արժեքներն են, և իրենց կառավարություն քրիստոնեական է։

Ի պատասխան այս կեղծիքի և ի զգուշացում մեր ժողովրդի՝ մեջբերեմ աստվածաշնչյան այս հատվածը. «Զգո՛յշ եղեք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից հափշտակող գայլեր են: Իրենց գործերի՛ց կը ճանաչեք նրանց»։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։