Եվրամիությունը հրաժարվել է AstraZeneca-ից

Եվրահանձնաժողովը դադարեցնում է տարվա երկրորդ կեսի համար բրիտանա-շվեդական արտադրության AstraZeneca պատվաստանյութի գնման գործընթացը:
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Եվրամիության ներքին շուկայի հարցերով գլխավոր հանձնակատար Տիերի Բրետոնին։
Ըստ Բրետոնի՝ Եվրամիությունը սպասելու է AstraZeneca-ի շուրջ ծավալվող հետագա իրադարձություններին։