Ես սովորաբար չեմ մերժում՝ բավարարում եմ. Էդմոն Մարուքյան

Այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նորից ընդգծեց, որ

եթե նախկինները ուզում են, որ երկրում իշխանափոխություն լինի, ապա պետք է դուրս գան ընտրական պրոցեսից․

«Երբ ժողովուրդը տեսնում է նրանց ակտիվ մասնակցությունը, որը որոշ չափով չափազանցվում է, ձեռնտու է ներկայիս կառավարությանը, որն օգտվում է դրանից՝ հայտարարելով. «Նրանք հիմա կգան, այնպես որ՝ մեզ ընտրեք,-ասաց նա:-

Պետք է հասկանալ, որ 2018-ին ժողովուրդը մեկ մարդու՝ Սերժ Սարգսյանին չի մերժել, այլ դուրս է եկել մի ողջ համակարգի դեմ։ Այսինքն՝ անցում նախորդին, չի կարող լինել, պետք է այլընտրանք»։

Լրագրողների նկատառմանը, թե Էդմոն Մարուքյանը  իրենց հրավերները հաճախ է մերժում, ԼՀԿ ղեկավարն ասաց․«Ես սովորաբար չեմ մերժում՝ բավարարում եմ»։