Այսօր յուրքանչյուր հայ, երբ կանգնում է հայելու առաջ, տեսնում է՝ պարտության դեմքը, նվաստացման դեմքը․ մենք հավաքվել ենք, որ ջարդենք էդ դեմքը․ Գեղամ Նազարյան

Իմ նման հազարավոր ծնողներ, այսօր պիտի զանգեին իրենց որդիներին շնորհավորելու։ Հարյուրավորներ պետք է գնային Շուշի, Հադրութ, Ջրական, Արայի լեռ՝ իրենց որդիներին տեսնելու, շնորհավորելու։ Էս տականքները եկան խլեցին և՛ Շուշին, և՛ հաղթանակը, և՛ մեր տղերքին։ Այս մասին հանրահավաքի ընթացքում  ելույթի ժամանակ  հայտարարեց զոհված զինծառայող Աբգար Նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը։

«Էսօր յուրքանչյուր հայ, երբ կանգնում է հայելու առաջ, տեսնում է՝ պարտության դեմքը, նվաստացման դեմքը։ Այսօր մենք հավաքվել ենք, որ ջարդենք էդ դեմքը, որ քշենք էս պարտությունը բերածներին, արհավիրք բերածներին, աղետ բերածներին։ Քշենք ու կառուցենք էն Հայաստանը, որի մասին երազում էին իմ Աբգարը ու մնացած տղերքը, որոնք գնացին ու ամենաթանկը՝ կյանքը տվեցին էս երկրի համար»,- ասաց նա։

Նազարյանը շեշտեց, որ պետք է թույլ չտալ այս իշխանության մասնակցությունը հունիսի 20-ին նախատեսվելիք ընտրություններին։

«Մասնակցեն, որ ի՞նչ անեն։ Որ ընտրարշավի ժամանակ պատմեն , թե ոնց էին Շուշին հանձնում , թե ոնց էին մեր տղերքին սպանում, իսկ իր կինն էլ մոնիտորներով հետևում, թե ոնց են մեր տղերքը իրենց կյանքը տալիս։ Ես քե՛զ եմ ասում, դատարկագլու՛խ, ո՞վ է քեզ ստիպում, որ էսքանից հետո դու մասնակցես։ Գնալու ես գյուղեր՝ ի՞նչ պատմես։ Պատմես, թե ոնց էիր վերելակում խեղճանում, թե ոնց էիր որոշում 5000 տղա սպանես, թե 7000։ Գնալու ես գյուղեգյուղ ի՞նչ պատմես, ի՞նչ ստեր հորինես։ Ուժ գտի մեջդ։ Ես գիտեմ՝ քեզ ինչ են անում։ Ուժ գտի՛ հիմա, վե՛ր կաց, արի՛ այստեղ կանգնի մեր կողքը, ասա՛, պատմի ինչ ուժ է քեզ ստիպում, որ դու այս ամենը անես, ով է քեզ ստիպում այդ անբարոյականությունները անես։ Ո՞վ քեզ ստիպեց, որ էսօր առավոտ սողեսող գնացիր Եռաբլուր ու փորձեցիր ծաղրել մեր տղերքին, անարգես նրանց հիշատակը։ Չստացվեց։ Ելույթ մի ունեցիր։ Կարճ նախադասություն՝ ասա ներողություն էլ չեմ անի, ինձ դատեք, որ հետո էս ժողովրդի ձեռը չընկնես»,- նշեց Գեղամ Նազարյանը։

 

Մանրամասն՝ տեսանյութում