Սա ներկա կոլաբորացիոնիստական վարչակարգի հնարած կեղծ պարադիգմն է․ Էդգար Էլբակյանը՝ սահմանազատման մասին

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Բռնապետությունը պոզով-պոչով չի լինում։ Բռնապետության ժամանակ քեզ փորձում են պարտադրել պարադիգմեր, որոնցով դու պիտի դատողություններ կազմես։ Օրինակ՝ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է պարտադրել այն պարադիգմը, թե Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Սյունիքում անցնում է ԽՍՀՄ ԳՇ քարտեզում նշված գծով։

Սա ներկա կոլաբորացիոնիստական վարչակարգի հնարած կեղծ պարադիգմն է։ Իրականում

1) Սյունիքի արևելքում ոչ թե Ադրբեջանն է, այլ Արցախի Քաշաթաղի շրջանը, որը միայն ժամանակավորապես է օկուպացված Ադրբեջանի կողմից;

2) Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա միջազգայնորեն ճանաչված սահման, որովհետև միջազգային իրավունքն ամփոփված է միջազգային իրավունքի աղբյուրներում, այս դեպքում՝ պայմանագրերում, իսկ այս երկու երկրները նման պայմանագիր չունեն։

3) Նախկին կայսրության վարչական սահմանները միջազգային իրավունքի աղբյուր չեն կարող լինել (ավելի մանրամասն տե՛ս այստեղ);

3) Սյունիքի ցանկացած կետ, որտեղ այս պահին կանգնած է ադրբեջանցի զինծառայող, կապիտուլյացիոն վարչակարգի կողմից թշնամուն հանձնված հայոց հայրենական տարածք է՝ լինի դա Արցախի, թե Սյունիքի մասում;

4) այս պարզ ճշմարտությունները չհասկացող և «մենակ թե կռիվ չլինի» ասող մեր խեղճ բնակչությունը գտնվում է արտաքին ուժերի և տեղում նրանց շահերն սպասարկող կապիտուլյացիոն վարչակարգի՝ ահռելի չափերի հասնող տեղեկատվական քարոզչության ճահճի մեջ, և նրան այնտեղից պետք է հանել»։